ՍՊՈՐՏ

«ՀՐԱԶԴԱՆ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ
1971 թ.
Ճարտարապետներ` Կորյուն Հակոբյան, Գուրգեն Մուշեղյան
Կոնստրուկտոր` Էդուարդ Թոսունյան
Վերանորոգված՝
2008 թ.
ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979 թ.
Գտնվում է Հրազդանի կիրճ 4/1 հասցեում, Հրազդանի կիրճի աջ ափին, որտեղից էլ ստացել է իր անունը:
Կառուցվել է 1968-1970 թթ.: Շիարարական աշխատանքներն իրականացրել է «Երքիմշին» տրեստը: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1971 թ. մայիսի 19-ին՝ Երևանի «Արարատ» և Ալմա-Աթայի «Կայրաթ» թիմերի միջև կայացած հանդիպումով:
ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից
է և առաջին երկհարկանի մարզադաշտը Միությունում: Ընդհանուր չափերն են` 260 × 180 մ,
խաղադաշտի չափերը` 114 x 69 մ: Կառույցում օգտագործված են երկաթբետոնե կոնստրուկցիաներ:
1979 թ. արժանացել է ՀԽՍՀ
պետական մրցանակի:
Հայկական սպորտի, հատկապես`
ֆուտբոլի նվաճումների կենդանի վկան է, որտեղ անցկացվում էին ոչ միայն ֆուտբոլային հանդիպումներ, այլև՝ մեծ մշակութային միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ
(«Ոսկե աշուն», «Էրեբունի-Երևան» և այլն):
Մարզադաշտը հյուրընկալել
է աշխարհի բազմաթիվ մարզական «աստղերի»` Ֆրանց Բեկենբաուերին, Միշել Պլատինիին, Զինեդին
Զիդանին և այլոց:
Անկախացումից հետո մարզադաշտում
առաջին խոշոր վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2008 թ.՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ընդառաջ:
«Հրազդան» մարզադաշտը խորհրդահայ
ճարտարապետության արժեքավոր և եզակի սպորտային կառույցներից է, աչքի է ընկնում ծավալատարածական
արտահայտչականությամբ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան