ՍՊՈՐՏ

Card image cap

«ՀՐԱԶԴԱՆ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ


1971 թ.


Ճարտարապետներ` Կորյուն Հակոբյան, Գուրգեն Մուշեղյան

Կոնստրուկտոր` Էդուարդ Թոսունյան

Վերանորոգված՝ 2008 թ.

ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979 թ.

Գտնվում է Հրազդանի կիրճ 4/1 հասցեում, Հրազդանի կիրճի աջ ափին, որտեղից էլ ստացել է իր անունը:

Կառուցվել է 1968-1970 թթ.: Շիարարական աշխատանքներն իրականացրել է «Երքիմշին» տրեստը: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1971 թ. մայիսի 19-ին՝ Երևանի «Արարատ» և Ալմա-Աթայի «Կայրաթ» թիմերի միջև կայացած հանդիպումով:

ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից է և առաջին երկհարկանի մարզադաշտը Միությունում: Ընդհանուր չափերն են` 260 × 180 մ, խաղադաշտի չափերը` 114 x 69 մ: Կառույցում օգտագործված են երկաթբետոնե կոնստրուկցիաներ:

1979 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի:

Հայկական սպորտի, հատկապես` ֆուտբոլի նվաճումների կենդանի վկան է, որտեղ անցկացվում էին ոչ միայն ֆուտբոլային հանդիպումներ, այլև՝ մեծ մշակութային միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ («Ոսկե աշուն», «Էրեբունի-Երևան» և այլն):

Մարզադաշտը հյուրընկալել է աշխարհի բազմաթիվ մարզական «աստղերի»` Ֆրանց Բեկենբաուերին, Միշել Պլատինիին, Զինեդին Զիդանին և այլոց:

Անկախացումից հետո մարզադաշտում առաջին խոշոր վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2008 թ.՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ընդառաջ:

«Հրազդան» մարզադաշտը խորհրդահայ ճարտարապետության արժեքավոր և եզակի սպորտային կառույցներից է, աչքի է ընկնում ծավալատարածական արտահայտչականությամբ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հրազդանի կիրճ 4/1