ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
1937
Ճարտարապետներ՝ Միքայել Մազմանյան,
Մանկական
երկաթուղին գտնվում է Հրազդանի կիրճում։ Երկարությունը 2,1 կմ է։ Կայարաններն են՝
«Հայրենիք» (նախկին «Փարոս»՝ ջրանցքի վերևում), «Պիոներական» (թունելների ելքի մոտ)
և «Ուրախություն»։
Մանկական
երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թ. առաջ է քաշել Հայաստանի կոմունիստական կուսակցության
Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Երկաթուղին պաշտոնապես բացվել
է 1937 թ. հուլիսի 6-ին։
Երկաթուղային
կայարանի նախկին շենքը կառուցվել է փայտից՝ Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ական
թվականների վերջին այն փոխարինվել է տուֆե շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Բաբկեն
Հակոբյանը, իսկ վերջին կայարանը 1954 թ. նախագծել է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը։
1949
թ. այգու մուտքի մոտ տեղադրվել են ԽՍՀՄ երիտասարդ հերոսներին (Հունան Ավետիսյան, Օլեգ
Կոշևոյ, Լիզա Չայկինա և ուրիշներ) նվիրված հուշաղբյուրներ։ Դրանցից ոչ հեռու 1950-ական
թվականներին մինչև 1964 թ. կանգնած է եղել նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի հուշարձանը։
1956
թ. «Ուրախություն» կայարանից «Պիոներական» կայարան տանող հատվածում կառուցվել է 45
մ երկարությամբ թունել։ Երկաթուղու տարածքում եղել են խաղահրապարակ, ջրավազաններ, շատրվաններ,
ընթերցարան, պարահրապարակ, մարզահրապարակ, ծիծաղի սենյակ, կրպակներ և այլն։
Մանկական
երկաթուղային այգին Հրազդանի կիրճի ամենագեղեցիկ հատվածներից մեկն է։ Այգու այցելուները
տարվա տաք եղանակին կարող են նստել գնացք և կարճ զբոսանք կատարել Հրազդանի կիրճում՝
անցնելով մոտ 600 մ, ապա վերադառնալ սկզբնակետ։