ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ


1935 թ.


Նախագծումը՝ 1937-1938 թթ., ճարտարապետ՝ Գեորգի Մուրզա

Վերակառուցումը՝ 1945-1950 թթ., ճարտարապետ՝ Հրայր Իսաբեկյան

Պարիսպը՝ ճարտարապետ Կարեն Զորյանի

Պատվիրատու՝ Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիա 

Բուսաբանական այգին գտնվում է Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոց, 1 հասցեում: Երևանի այգեպուրակային խոշոր համալիրներից է և զբաղեցնում է 80 հա տարածք Քանաքեռի ու Նորքի բարձունքների միջև: Այգին 1935 թ. հիմնադրել են հայտնի գիտնականներ Հարություն Մաղաքյանը, Ա. Ա. Հախվերդովը և Ն. Վ. Միրզոևան: Հատակագծումը կատարել է ճարտարապետ Գեորգի Մուրզան՝ 1937-1938 թթ.: Վերակառուցումն իրականացվել է 1945-1950 թթ., ճարտարապետ Հրայր Իսաբեկյանի նախագծով:

Այգու գլխավոր մուտքը Քանաքեռի կողմից է և լայն ծառուղով կապվում է Մյասնիկյան պողոտայի կողմում գտնվող մուտքի հետ (հեղինակ՝ Հրայր Իսաբեկյան):

Այգու կենտրոնական մասում աճեցված է ոչ մեծ վարդանոց: Գլխավոր առանցքների հատման կետից հարավ կառուցվել է վարչական 2 շենք: Այգու ծառուղիներն ստեղծվել են՝ հաշվի առնելով լավ տեսանելիության անհրաժեշտությունը:

Այգու տարածքում ներկայացված են Հայաստանի վայրի, դեղատու, պտղատու և բազմաթիվ այլ ծառատեսակներ, մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ, հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ), արևադարձային և մերձարևադարձային բույսեր և այլն:

2008-ից «Ֆոլկսվագեն» հիմնադրամի օգնությամբ գործում է հնէաբուսաբանական թանգարանը, որտեղ ներկայացված է Հայաստանում բրածո բույսերի լայն տեսականի:

Բուսաբանական այգին գիտական, ուսումնակրթական հաստատություն է, որը կապեր է հաստատել աշխարհի շուրջ 40 նմանատիպ հաստատությունների հետ։

             «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան

 


Աճառյան փող.1
+37410 614 847