ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ 2800-ԱՄՅԱԿԻ ԱՅԳԻ


2019


Երևանի 2800-ամյակի այգին վերակառուցվել և շահագործման է հանձնվել 2019 թվականին։

Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ։ Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է։ Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, իսկ հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակն իրականացվել է 7 տեսակի գրանիտե քարերով։

Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի հատակագիծը՝ շրջապատված շատրվաններով։ Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ 45 վերասլաց ջրաշիթերով։ Շատրվանային համալիրի չորս անկյուններում և կենտրոնում տեղադրվել են բրոնզաձույլ հինգ ջրային արձաններ։


Իտալիայի փողոց 2