ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՏՂԱՄԱՐԴԻԿ
2007
Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան
Արձանախումբը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի
ու Մարշալ Բաղրամյան պողոտաների խաչմերուկում՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Նվիրված է խորհրդահայ անվանի կինոբեմադրիչ Էդմոնդ
Քեոսայանի ծննդյան 70-ամյակին և նրա «Տղամարդիկ» կինոնկարի (1972) ստեղծման 35-ամյակին:
Բացումը տեղի է ունեցել 2007 թ. հոկտեմբերի 13-ին:
Արձանախմբում ներկայացված են հայտնի կինոնկարի
հերոսները (աջից ձախ)՝ Սուրենը (դերասան՝ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան), Արամը (Ավետիք
Գևորգյան), Սաքոն (Արմեն Այվազյան) և Վարդանը (Ազատ Շերենց): Արձանները բրոնզից են՝
տեղադրված կինոժապավենի տեսքով պատրաստված ցածր հարթակի վրա, որտեղ ռուսերենով գրված
են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները:
Մ. Սարյանի անվան պուրակ