ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Հայաստանի երկաթուղու թանգարան
Հայաստանի երկաթուղու թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են հայկական երկաթուղային տրանսպորտի պատմությունը:
Հայաստանի
երկաթուղու թանգարանը բացվել է Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում 2009 թ. հուլիսի
31-ին:
Երկաթուղու
պատմությունը սկսվում է 1895 թ.-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշեց կառուցել
Թբիլիսի - Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – Կարս երկաթուղին:
Առաջին
գնացքը հայկական Ալեքսանդրապոլ ժամանեց 1899 թվականի ձմռանը: Դրանից հետո սկսվեց
Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու շինարարությունը, որը շահագործման հանձնվեց 1902 թվականին:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի
երկաթուղու թանգարանում ցուցադրված նմուշները ներկայացնում են հայկական երկաթուղային
տրանսպորտի պատմությունը: Այստեղ ներկայացված են Հայաստանում երկաթուղու կառուցման
վերաբերյալ պատմական փաստաթղթերի կրկնօրինակներ, հին գնացքների, այդ թվում՝ Նիկոլայ
II կայսեր գնացքի լուսանկարները, հին և ժամանակակից գնացքների մակետներ, երկաթուղային
սարքավորումներ:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երկուշաբթիից
ուրբաթ՝ 10:00-16:00
ՄՈՒՏՔ
Մուտքը՝ անվճար