ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Երկրաբանական թանգարան


Երկրաբանական թանգարանում ներկայացված են հնէաբանության, հանքաբանության, հրաբխականության, ապարաբանության, օգտագար հանածոների և հանքային ջրերի պատմության վերաբերյալ արժեքավոր նմուշներ:


Երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի ստեղծման համար հիմք են ծառայել Հովհաննես Կարապետյանի անձնական՝ մոտ 4500 նմուշները։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով: Հ.Կարապետյանի մահից հետո (1943) 1944   թվականին թանգարանը անվանակոչվել է նրա անունով և գործել ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի համակարգում:

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Թանգարանի շուրջ 12000 ցուցանմուշները դասակարգված են հնէաբանության, հանքաբանության, հրաբխականության, ապարաբանության, օգտագար հանածոների և հանքային ջրերի պատմության բաժիններով:  Ցուցադրված նմուշների շարքում խիստ ուշագրավ է Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը: 

2012 թ. թանգարանում բացվել է ամերիկահայ կոլեկցիոներ Ա.Դիլդիլյանի անվան միներալների ցուցասրահը, որտեղ ներկայացված են կոլեկցիոների՝ տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750 նվիրատվությունները, ինչպես նաև՝ Հայաստանի երկրաբանների կողմից տարբեր միներալների նվիրատվություններ:

Թանգարանում գործում է «Բնագետ» էկոակումբը, որի տարբեր տարիքային խմբերում երեխաները ծանոթանում են Հայաստանի երկրաբանությանն ու առկա էկոլոգիական հիմնախնդիրներին: Պարբերաբար  կազմակերպվում են բաց դասեր, ուսումնական արշավներ, էքսկուրսիաներ:

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00-17:00

ՄՈՒՏՔ


Մեծահասակներ - 1000 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ - 500 դրամ


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն - 1500 դրամ
Օտար լեզուներ – 2500 դրամ


Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
+37410 524 426