ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ներկայացված են հայկական կերպարվեստի երկու խոշորագույն վարպետների ստեղծագործությունները:
Պետ. ցուցիչ՝ 1.6.173
Ճարտարապետ՝ Վարազդատ Արևշատյան
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Արա Սարգսյանի արվեստի բաժնում ցուցադրված են քանդակագործի ստեղծագործությունները, լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Ներկայացված են նաև արվեստագետի թատերական ձևավորումներն ու գրաֆիկական գործերը: Քանդակագործի արվեստում գերիշխող է եղել դիմաքանդակի ժանրը: Փայլուն տիրապետելով արձանագործական արվեստում կիրառվող նյութերին` մարմարի, գրանիտի, բրոնզի, փայտի մեջ նա մարմնավորել է հայ ականավոր գործիչներ Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի, Վարդան Աճեմյանի և այլոց կերպարները:
Առանձնատան բակում տեղադրված են միջնադարյան
խաչքար, Արա Սարգսյանի աշխատանքներից «Մայր Հայաստան», «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց»,
«Արտավազդ Բ» քանդակները: Քարե պարսպին ամրացված են «Շեփորահարներ», «Շինարարություն»,
«Մխիթար Հերացի» հարթաքանդակները:
Տուն-թանգարանի մուտքի մոտ՝ 1981 թ. տեղադրվել
է Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի հուշակոթողը (ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան, քանդակագործ՝
Էդուարդ Աղայան): Այն ուղղաձիգ պատվանդանի վրա տեղադրված բարդ կոնֆիգուրացիայով, զույգ
կամարակապ խորշերով երկկողմանի ծավալ է: Խորշերից մեկի մեջ տեղադրված է Հ. Կոջոյանի,
մյուսում՝ Ա. Սարգսյանի դիմաքանդակը: Դիմաքանդակները բրոնզից են, աչքի են ընկնում դիմապատկերային
նմանությամբ:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից կիրակի՝ 11:00-17:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ -
1000 դրամ
Աշակերտներ, ուսանողներ,
թոշակառուներ - 500 դրամ
Մինչև 12 տարեկան
երեխաների մուտքը անվճար է։
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն/օտար լեզու – 3000 դրամ