ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2006


Ճարտարապետ, նկարիչ Ռուբեն Արուտչյան

Հուշարձանը նվիրված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Բաղկացած է երկու բազալտե սյուներից, որոնք խորհրդանշում են երկու հնագույն ազգերի՝ հայերի և հրեաների ճակատագրերի նմանությունը: Աջակողմյան սյան դիմային ճակատին հայերեն լեզվով փորագրված է՝ ԱՊՐԵԼ ՉՄՈՌԱՆԱԼ. ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:

Ձախակողմյան սյան նույն ճակատին եբրայերեն արձանագրությունն է՝  ԼԻՆԵԼ ԹԵ ՄՈՌԱՆԱԼ. ՀՈԼՈՔՈՍՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:

Սյուների թիկունքային նիստերին քանդակված են կենաց ծառի ճյուղեր: Սյուների թեք կտրված վերնամասերը խորհրդանշում են կործանված կյանքերի գաղափարը: Նրանց արանքում բրոնզե մոմ է, որը մթության մեջ լուսավորում է հուշարձանը և հիշեցնում է մարդկանց, որ որևէ ազգի, ժողովրդի ցեղասպանություն ապագայում չպետք է տեղի ունենա:

Բացվել է 2006 թ. հոկտեմբերի 27-ին: Տեղադրվել է ՀՀ հրեական համայնքի նախաձեռնությամբ:


Օղակաձև զբոսայգի՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկ