ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ (ՀՈԼՈՔՈՍՏԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ)
2006 թ.
Հեղինակ՝ նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյան
Հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգու Տերյան և Մոսկովյան փողոցների հատման հատվածում: Բացվել է 2006 թ. հոկտեմբերի 27-ին: Տեղադրվել
է ՀՀ հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարդապետյանի նախաձեռնությամբ:
Հուշարձանը բաղկացած է երկու բազալտե սյուներից, որոնք խորհրդանշում են երկու հին ազգերի՝ հայերի և հրեաների ճակատագրերի նմանությունը: Աջակողմյան սյան դիմային ճակատին հայերեն լեզվով փորագրված է՝
ԱՊՐԵԼ ՉՄՈՌԱՆԱԼ. ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ձախակողմյան սյան նույն ճակատին եբրայերեն արձանագրությունն է (ներկայացվում է թարգմանաբար)՝
ԼԻՆԵԼ ԹԵ ՄՈՌԱՆԱԼ. ՀՈԼՈՔՈՍՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:
Սյուների թիկունքային նիստերին
քանդակված են կենաց ծառի ճյուղեր:
Սյուների թեք կտրված վերնամասերը խորհրդանշում են կործանված կյանքերի
գաղափարը: Նրանց արանքում բրոնզե մոմ է, որը մթության մեջ լուսավորում է հուշարձանը
և հիշեցնում է մարդկանց, որ որևէ ազգի, ժողովրդի ցեղասպանություն ապագայում չպետք է
տեղի ունենա:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան