ԹԱՏՐՈՆՆԵՐ

Card image cap

Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն


Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967թ․՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հրաչյա Ղափլանյանի կողմից:

Առաջինը բեմադրվել է «Լավատես ողբերգություն» պիեսը (ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան)։

Դրամատիկական թատրոնը խաղացանկային թատրոն է: Խաղացանկում ներառված են և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործություններ։ Թատրոնում բեմադրվել են հայ և համաշխարհային դրամատուրգիայի հարյուրից ավելի ներկայացումներ։ Այն ունի ստեղծագործական ու տեխնիկական բաժիններ` նկարչական, թատերախմբի, գրական, բեմադրական մաս, վարչակազմ, երաժշտական ու լուսային ձևավորման բաժիններ, գեղարվեստական խորհուրդ, տնօրինություն։ Հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների։

Տասնամյակներ շարունակ թատրոնում գործունեություն են ծավալել այնպիսի անվանի դերասաններ ինչպիսիք են` Է. Վարդանյանը, Լ. Թուխիկյանը, Ի. Ղարիբյանը, Վլադիմիր ու ժասմենա Մսրյանները, Գ. Մանուկյանը,Կ. Երիցյանը, Տ. Ղափլանյանը, Ռ. Քոթանջյանը, Ա. Ութմազյանը, Է. Շահիրյանը, Լ. Շարաֆյանը, Գ. Իգիթյանը, Լ. Կիրակոսյանը, Ռոբերտ և Հրաչյա Հարությունյանները և ուրիշներ, ռեժիսորներ՝ Ա. Խանդիկյանը, Ե. Ղազանչյանը, Ն. Սարգսյանը, նկարիչներ` Վ. Վարդանյանը, Ե. Սոֆրոնովը, Կ. Գրիգորյանը:


Ա. Իսահակյան փ. 28
+37410 524 723

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Ընկույզկոտրուկի գաղտնիքը» և «Երկարագուլպա Պեպպին»
Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Ա. Իսահակյան փ. 28
+37410 524 723
Հունվար 07
Երք 13:30