ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2008 թ.


Քանդկագործ՝ Էդուարդ Շախիկյան

Վերանորոգված՝ 2018 թ.

ՀՀ ազգային արժույթի՝ դրամի հուշարձանը բացվել է 2008 թ. նոյեմբերի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի առջև՝ Վազգեն Սարգսյան փողոց, 6 հասցեում: Տեղադրվել է «Երևան» ամսագրի նախաձեռնությամբ, բանկի աշխատողի օրվա և Հայկական դրամի թողարկման 15-րդ տարեդարձի առթիվ: Վերոնորոգվել է 2018 թ. նոյեմբերի 22-ին՝ դրամի թողարկման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Քանդակը բրոնզից է՝ տեղադրված բազմանկյուն հարթակի վրա բարձրացող քարե պատվանդանին: Ներկայացնում է ազգային արժույթի խորհրդանշանը՝ երկկողմանի Դ սկզբնատառի տեսքով, որի հորիզոնական ստեղնը կրկնակի է՝ նման օտարերկրյա մի շարք արժույթների խորհրդանշաններին:

Հայկական դրամը գործածության մեջ է մտել 1993 թ. նոյեմբերի 22-ին: Խորհրդանշանը գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թ. սեպտեմբերի 7-ին, իսկ 2001 թ., Հայաստանում  Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ նվիրել է Հայաստանի Հանրապետությանը: Նույն թվականին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անցկացված մրցույթում ներկայացվել են Կոմենդարյանի, նկարիչ Ռուբեն Արուտչյանի, ճարտարապետ Վ. Փենեսյանի էսքիզները և առաջարկված այլ տարբերակներ: Մրցութային հանձնաժողովը քննարկումներից հետո ընտրել է Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի նմանատիպ էսքիզները (համահեղինակներ չեն), ի վերջո նախապատվությունը տալով  Կ. Կոմենդարյանի տարբերակին:

   «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Սարգսյան փող. 6