ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԺՅՈՒԼ ԲԱՍՏԻԵՆ-ԼԸՊԱԺԻ ԱՐՁԱՆԸ (ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ)


1887 թ.


Քանդակագործ՝ Օգյուստ Ռոդեն

Երևանում տեղադրվել է 2011 թ.

XIX դ. ֆրանսիացի նկարիչ, նատուրալիստական ուղղության ներկայացուցիչ Ժյուլ Բաստիենըպաժի (1848-1884 թթ.) արձանը տեղադրված է Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների հատման հատվածում գտնվող Ֆրանսիայի հրապարակում՝ սիզամարգի մեջ: Հեղինակել է ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենը, 1887 թ.:

Արձանը կանգնեցված է եղել Ֆրանսիայի Լոթարինգիայի մարզի Դանվիլյե բնակավայրում՝ նկարչի ծննդավայրի եկեղեցու բակում: Այն Ֆրանիսայի նախագահ Նիկոլա Սարկոզին նվիրել է Հայաստանին 2011 թ. Երևան կատարած իր այցի ժամանակ, ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության և ՀՀ-ի անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011 թ. հոկտեմբերի 7-ին:

Բաստիեն-Լըպաժի բրոնզաձույլ արձանը տեղադրված է ֆելզիտե պատվանդանի վրա: Նկարիչը պատկերված է կանգնած դիրքով, ոտքերը լայն բացած, ներկապնակը ձախ ձեռքին, վրձինը՝ աջ: Պատվանդանի դիմային երեսին հայերեն և ֆրանսերեն արձանագրված է՝

ՕԳՅՈՒՍՏ ՌՈԴԵՆ. / ՆԿԱՐԻՉ / ԺՅՈՒԼ ԲԱՍՏԻԵՆ-ԼԸՊԱԺ:

Պատվանդանի հետին նիստին գրված է՝ BY MUSEE RODIN, 1903:

Հուշարձանի շուրջը բարեկարգված է, կանաչապատ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան

 


Ֆրանսիայի հրապարակ