ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՔԱՆԴԱԿ «ԱՆՈՒՇ ԵՎ ՍԱՐՈ»


1971 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.1.10

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Գտնվում է Հովհաննես Թումանյանի անվան մանկական զբոսայգում (Թումոյի այգի): Ստեղծվել է 1971 թ., տեղադրվել՝ 1973 թ.: Հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
Ներկայացնում է Թումանյանի «Անուշ» պոեմի (1890 թ.) գլխավոր հերոսներին: Քանդակում ընդգծված է Սարոյի և Անուշի սիրո ու միասնության գաղափարը: Տոգորված է քնարականությամբ:
Քանդակվել է ամբողջական բազալտե բեկորից, ունի 2.8 մ բարձրություն: Ներքևում փորագրված է հեղինակի անունն ու քանդակի տարեթիվը՝

ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ, 1971 Թ.:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հ. Թումանյանի անվ. զբոսայգի