ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ
1985 թ.,
Պետ. ցուցիչ՝ 1.12.12
Ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան
Քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան
V–VI դդ. հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ, հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր Դավիթ Անհաղթի հուշարձանը գտնվում է նույնանուն զբոսայգում: Դեմքով ուղղված է դեպի Դ. Անհաղթի փողոց: Տեղադրված է պատվանդանին:
Մեծ մտածողը ներկայացված է նստած դիրքով, երկար հագուստով, աջ ձեռքով բռնել է մորուքը, արմունկի տակ հաստափոր գիրքն է, որի
վրա փորագրված է «ՃԱՆԱՉԻՐ ՀՈԳՈՒԴ ԳԱՆՁԵՐԸ ՄԱՔՈՒՐ…» նախադասությունը, որը
խորհրդանշում է Անհաղթի
«Սահմանք իմաստասիրութեան» աշխատությունը: Ձախ ձեռքը հենել է ծնկին, խոհուն հայացքը սևեռել Մասիսին:
Պատվանդանը կերտված
է կարմրավուն գրանիտից,
չափերն են՝ 1,75 x 2 x 0,85 մ: Արձանը բրոնզաձույլ է, մոտ 3 մ բարձրությամբ:
Հայ ժողովրդի հարգանքի տուրքն է վաղ միջնադարի իր նշանավոր զավակին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան