ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1999


Քանդակագործ՝ Ռաֆիկ Սարգսյան

Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայապետ, զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) բազալտակերտ արձանը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վահան Զատիկյանի անվան զբոսայգում՝ Սվաճյան և Րաֆֆու փողոցների միջև։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1999 թ. փետրվարի 25-ին՝ զորավարի Անդրանիկի ծննդյան օրը։ Անդրանիկը պատկերված է փոքր-ինչ թեք նստած, ձեռքերը ծնկներին հենած դիրքով։ Արձանի բարձրությունը 7 մետր է։


Զորավար Անդրանիկի փողոց