ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ


1999 թ.


Քանդակագործ՝ Արամ Ղարիբյան

Վաղ միջնադարի հայ փիլիսոփա, աստղագետ, մաթեմատիկոս, աշխարհագրագետ, տոմարագետ, մանկավարժ Անանիա Շիրակացու (VII դ.) արձանը գտնվում է ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի մոտ:

Արձանը բազալտակերտ է, ունի 4 մ բարձրություն: Մեծ մտածողը ներկայացված է ամբողջ հասակով, կանգնած դիրքով, Երկրի գնդաձև մակետը ձեռքին:

Շիրակացին գտնում էր, որ երկիր մոլորակը գնդաձև է, իսկ լուսինը սեփական լույսից զուրկ մոլորակ է, որ արեգակը մեծ է և՛ լուսնից, և՛ երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորությն վրա: Նա բացատրել է լուսնի փուլերի առաջացումը, ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները, Արևի ու Լուսնի խավարումները, բնության երևույթները, տվել է աստղագիտական հայկական տերմինների մեկնաբանությունները, գրել է թվաբանության դասագիրք, չափ ու կշռի, կենդանակերպերի, աշխարհագրության մասին ուսումնասիրություններ և այլն: Շիրակացին մեծ դեր է խաղացել միջնադարյան հայ բնագիտական ու փիլիսոփայական մտքի զարգացման մեջ։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մանուկյան փող.