ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1970


Պետ. ցուցիչ՝ 1.8.14

Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան

Դրվագող՝ Գասպար Գասպարյան


Հայ ժողովրդի անվանադիր նախնի և ռազմի գերագույն աստված Հայկ նահապետին նվիրված հուշարձանը գտնվում է Նորքի 2-րդ զանգվածում։ Նախապես տեղադրվել է քաղաքի կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Նոր Նորք է տեղափոխվել 1975 թ.: Հուշարձանը կոփածո պղնձից է, ունի 3.5 մ բարձրություն:

Հայկի ոտքերի տակ անմշակ բազալտի կտորները ստեղծում են հուշարձանի բնական միջավայրը։ Հայկի ձեռքում լարած աղեղն է, մեջքին՝ նետեր և կապարճ։ Հզոր և ուժեղ կերպարը արտահայտում է Հայկի՝ որպես անհաղթ հերոսի ժողովրդական պատկերացումները։


Նոր Նորքի 2-րդ զանգված