ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
1987 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.145
Ճարտարապետներ՝ Էդմոնդ Տիգրանյան, Ֆենիքս Դարբինյան, Էդուարդ Արևշատյան
Քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան
Հայ երգահան, խմբավար, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանի (1879-1950 թթ.) բազալտակերտ
հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Վարդանանց
և Թումանյան փողոցների հատվածում: Տեղադրված է քառաստիճան հարթակի վրա: Հարթակի աջ
կողմում՝ բազալտե սալիկի վրա փորագրված է՝ ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ:
Կերտված է ստեղծագործողի ընդհանրացված կերպար: Անվանի
երգահանը քանդակված է ամբողջ հասակով կանգնած: Կոկիկ մաշկված դիմաձևերը, մազերը, հագուստը
արձանին հաղորդում են քնարականություն և հուզական արտահայտչականություն:
Արձանի
բարձրությունը 6 մ է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան