ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ
1950 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.112
Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան,
Ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան
Հուշարձանը նվիրված է XIX դ. հայ մեծանուն գրող,
նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանին: Գտնվում է Աբովյան փողոցի վերջնամասում՝
համանուն պուրակում, խոտածածկույթի մեջ: Կերտվել է 1947 թ., տեղադրվել՝ 1950 թ.: Աստիճանաձև
գետնախարսխի վրա բարձրացող գրանիտե քառանիստ պատվանդանին 3,65 մ բարձրությամբ բրոնզե
անդրին է: Խաչատուր Աբովյանի կեցվածքը հանգիստ է, հայացքը՝ սևեռուն, գիրքը ձեռքին:
Պարզ ու զուսպ պլաստիկան կերպարին տալիս են վսեմություն և հանդիսավորություն: Աբովյանի
կերպարը բնորոշում է իր ժողովրդի ճակատագրով մտահոգված մտավորականին: Պատվանդանի վերին
մասում կա քանդակազարդ ծոփոր, դիմահայաց ճակատին՝ վարդյակ, հակառակ նիստին հայերենով
և ռուսերենով փորագրված է հատված Աբովյանի խոսքերից։
Հուշարձանի ընդհանուր
բարձրությունն է 9 մ:
Կատարման եղանակով
մոտ է XIX դ. կլասիցիզմի քանդակագործությանը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան