ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ
2010 թ․
Քանդակագործ՝ Աշոտ Արամյան (Մոսկվա)
Անվանի հայ բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի (Կառլեն Գրիգորի
Մուրադյան, 1919-1998) հուշարձանը տեղադրված է Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան»
կայարանի հարևանությամբ գտնվող «Սիրահարների» այգում։ Այգին եղել է Էմինի
սիրած վայրը, որտեղ նա զբոսնել է, հանգստացել,
հանդիպել ընկերների հետ:
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2010 թ.
դեկտեմբերի 11-ին:
Քանդակը բրոնզաձույլ է, ունի 1.72 մ բարձրություն։ Քանդակագործ
Աշոտ Արամյանը Էմինին պատկերել է տաբատի փողքերը ծալած, խնձորը ձեռքին, իր սիամական
կատվի հետ զրուցելիս, շեշտել բանաստեղծի անմիջականությունն ու պարզությունը։
2021 թ․ հունվարին հուշարձանի մաս կազմող կատվի բրոնզե քանդակն
անհետացել է: Այժմ այն վերստին իր տեղում է (ապրիլ,
2024 թ.)։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան