ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2010


Քանդակագործ՝ Աշոտ Արամյան 

Անվանի հայ բանաստեղծ և թարգմանիչ Գևորգ Էմինի (Կառլեն Մուրադյան, 1919–1998) հուշարձանը տեղադրված է Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ գտնվող «Սիրահարների» այգում։ Այգին եղել է Էմինիի սիրած հանգստի վայրը, որտեղ նա զբոսնել է, հանգստացել և հանդիպել ընկերների հետ։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2010 թ. դեկտեմբերի 11-ին։ Քանդակը բրոնզաձույլ է, ունի 1,72 մ բարձրություն: Գևորգ Էմինը պատկերված է տաբատի փողքերը ծալած, խնձորը ձեռքին, իր սիամական կատվի հետ զրուցելիս, շեշտված է բանաստեղծի անմիջականությունն ու պարզությունը։


Սիրահարների այգի, Բաղրամյան փողոց