ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2012
Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան
Ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան
Հայ
նշանավոր գործարար և բարերար, նավթարդյունաբերող, Թիֆլիսի առևտրական բանկի գլխավոր
բաժնետեր, Մանթաշյանց առևտրական բաժնետիրական տան և Մանթաշյան առևտրական դպրոցի հիմնադիր,
Կովկասի հայոց բարեգործական ընկերության ցկյանս պատվո նախագահ, արվեստի ու գիտության
հովանավոր, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանակիր (պարգևատրվել է Փարիզի Սուրբ
Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու կառուցումը ֆինանսավորելու համար) Ալեքսանդր Մանթաշյանցի
(Մանթաշով, 1842-1911) հուշարձանը տեղադրվել է Աբովյան փողոցում՝ Սուրբ Կաթողիկե և
Սուրբ Աննա եկեղեցիների հարևանությամբ: Հուշարձանը տեղադրված է շրջանաձև պատվանդանի
վրա: Բրոնզաձույլ է, ունի 3 մ բարձրություն։
Աբովյան փողոց