ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2003


Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (Այվազյան) հուշարձանը գտնվում է Մոսկովյան փողոցի սկզբնամասում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի կամերային երաժշտության տան մոտ։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2003 թ. մայիսի 1-ին։ Բրոնզե արձանը պատկերում է նկարչին ծովի ալիքների մեջ, գլխաբաց, երկար վերարկուն հագին, աջ ձեռքում՝ վրձին, ձախում՝ ներկապնակ։ Այն տեղադրված է երկաստիճան գրանիտե պատվանդանի վրա, ստորին մասում հայերեն և ռուսերեն փորագրված է՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ։ Արձանի բարձրությունը 3.5 մ է:


Օղակաձև զբոսայգի