ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Card image cap

Radisson Blu Hotel Yerevan


«Radisson Blu Hotel Yerevan» հինգաստղանի հյուրանոցը գտնվում է Հաղթանակի զբոսայգու մոտ՝ Ազատության պողոտայում։ 

Ի սկզբանե հյուրանոցը բացվել է 2005 թվականին որպես «Golden Palace Yerevan» հյուրանոց։ 2014-2016 թվականներին հյուրանոցն ընդլայնվել և բարեկարգվել է։ Վերաբացվել է 2016 թվականի հուլիսին որպես «Radisson Blu Hotel Yerevan»: 

Հյուրանոցը գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Երևանի կենտրոն և Արարատ լեռ։

Հյուրանոցում գործում է «Տեռա-ՍՊԱ» համալիրը, որն ներառում է սպա-խնամքի 7 խցիկ, չոր սաունա, ֆիթնես կենտրոն և թենիսի կորտ։ 

Կենտրոնի տարածքում գործում է նաև փակ լողավազան, որը Երևանի հյուրանոցային լողավազաններից ամենամեծն է։

Հյուրանոցի ռեստորանը այցելուներին առաջարկում է հայկական և միջազգային խոհանոցի ուտեստների լայն տեսականի:

Կենտրոնական մասնաշենքում առկա են 6 կոնֆերանս դահլիճներ, որոնք լավագույնս հարմարեցված են գործնական և հասարակական հանդիպումների համար։


Ազատության պող. 2/2
+37410 219 900

ԱՅԼ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ