ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Ճանաչիր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես 2024
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն սիրով հրավիրում է մասնակցելու «Ճանաչիր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին։
📌Մայիսի 25-26-ին կբացահայտեք Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը՝ հարուստ մշակութային ժառանգությունը, գինին, համեղ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ինչպես նաև կմասնակցեք մի շարք հետաքրքիր փորձառությունների։
👥Հայաստանի 10 մարզեր
⛰️ 500+ մարզային զբոսաշրջային պրոդուկտներ
👨🍳Գաստրո տաղավար՝ տեղում պատրաստվող մարզային ուտեստներով
✍🏻 Վարպետաց դասեր
🚲 Արկածային զբոսաշրջության գունեղ տաղավար
📸 ֆոտոզոնա
🎷 Մշակութային ծրագրեր
📌 Համաժողով՝ մայիսի 25-ին (մանրամասները շուտով)
🎥«Ճանաչիր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես 2023-ի հոլովակը` https://youtu.be/Bytf5vdZVp8
📍Հանդիպման վայր՝ Երևան, Սիզնս Պարկ (Seasons Park)
📅Մայիսի 25 ժամը՝ 12։00 - 21։00
📅Մայիսի 26 ժամը՝ 12։00 - 17։00
🇦🇲 Քո ճանապարհորդությունը Հայաստանում սկսվում է այստեղից։
🙌🏻Միացի՛ր մեզ և ճանաչի՛ր Հայաստանի թաքնված ուղին։
📍Ցուցահանդեսի մուտքն ազատ է։
Սարյան-Մաշտոցի պողոտա