ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՍՆՈՒՓ ԴՈԳԻ համերգը Երևանում
Միացե՛ք աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ի ֆանտաստիկ համերգին Երևանում։
Ժամանցի ոլորտի լեգենդ Սնուփ Դոգն արդեն երեք տասնամյակ է, ինչ չի զիջում իր բնագավառում առաջնորդի դիրքերը՝ անընդհատ պահպանելով համաշխարհային ճանաչում ունեցող նորարարի հեղինակությունը: Սնուփ Դոգը ամերիկացի ռեփեր է, երգիչ, երգահան, դերասան, երաժշտական պրոդյուսեր, դիջեյ, մեդիա անձնավորություն, գործարար ու նմանը չունեցող արտիստ: Երաժշտական կարիերային զուգահեռ Սնուփը նաև ձեռնարկատեր է, որն ակտիվորեն ներգավված է Web 3.0-ի, տեխնոլոգիաների, զվարճանքի և ժամանցի, համաշխարհային բրենդների, սննդի և խմիչքների ոլորտներում:
Մանրամասները ՝ www.dopingspace.com
Հրազդանի կիրճ 4/1