ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

ՏԱՐԱԶֆեստ


Օգոստոսի 12-ին «Մեգերյան Կարպետ» -ում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 5-րդ փառատոնը:
Այն զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն է, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:

Միջոցառման առաջին հատվածում տեղի կունենա ցուցահանդես-տոնավաճառ՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ:
Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղից կարելի է գնել սնունդ, ըմպելիք, մասնակցել տարբեր վարպետության դասերի:
Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն:

Ծրագիր՝
11.00-22.00 | Ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, երգի-պարի համույթի ելույթներ
19.00 - 21.00 | Ազգային հագուստի ցուցադրություն

Թանգարանի մուտքը վճարովի է:

Երևան քաղաք