ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Ֆլամենկոյի միջազգային փառատոն


Մայիսի 8-ին և 9-ին Երևանում կանցկացվի Gravity (Притяжение) ֆլամենկոյի միջազգային փառատոնը։ Հրաշալի հնարավորություն է վայելելու իսկական ֆլամենկոն տարբեր երկրների առաջատար պարողների կատարմամբ (Իսպանիա, Ֆրանսիա, Ամերիկա), զգալ երկու մշակույթների՝ հայկական և իսպանական միաձուլումը (հայկական հայտնի կոլեկտիվների մասնակցությամբ՝ «Զարթոնք» պարախումբ, Արսեն Պետրոսյան քառյակ, Մանուչարյան տրիոն), ինչպես նաև դիտել «Հոգի» ներկայացման պրեմիերան Սանկտ Պետերբուրգի ֆլամենկո թատրոնի Aire-ի կողմից Եկատերինա Ցվետկովայի ղեկավարությամբ և «Կամերատա Արմենիա» նվագախմբի նվագակցությամբ։