ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Ազգային երիտասարդական համաժողով


Օգոստոսի 1-3-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում կանցկացնի Ազգային երիտասարդական համաժողով, որը կհամախմբի Հայաստանից, սփյուռքից և Արցախից 18-ից 35 տարեկան 450 երիտասարդների՝ մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապ հաստատելու և հզորացնելու միմյանց, ինչպես նաև ոգևորելու ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում։
Համաժողովն ամբողջ աշխարհի հայ երիտասարդներին հնարավորություն կտա բացահայտելու ընդհանուր առաջնահերթությունները և միասին աշխատելու Հայաստան-սփյուռք երիտասարդական համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
Մանրամասների համար դիմել Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Երևան քաղաք