ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

«Լեռնային Ղարաբաղի Նռները»՝ Ֆիլմի ցուցադրություն


Հույն հետաքննող լրագրող և կինոռեժիսոր Թոմաս Սիդերիսի՝ հումանիստական վավերագրական ֆիլմը պատմում է Լեռնային Ղարաբաղի` Արցախի տարածաշրջանի մարդկանց բռնի տեղահանման մասին՝ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև փխրուն պայմանավորվածությունից հետո։ Բնակչության տեղաշարժ սահմանին, մարդկային պատմություններ հեղհեղուկ սահմանների վրա, հեղհեղուկ տարածական իրականություն՝ նռան այգիների ֆոնին։

Ֆիլմում արձանագրվել է, թե ինչպես են անկլավի հայ բնակիչները, իրենց հետ վերցնելով սակավաթիվ ունեցվածքը, ԼՔՈՒՄ իրենց նախնիների տները և փախստական դառնում Երևանում և այլուր։ Պատմության կենտրոնում գլխավորապես դաժան իրականության հետ առերեսվող տարեցներն են:
Ֆիլմն անդրադառնում է կորստի խնդրին` նախնյաց տան կորուստ, հավաքական հիշողության կորուստ, երեխայի կորուստ, ով մահանում է կամ պատանդ դառնում թշնամու ձեռքում: Ինչպե՞ս են մարդիկ փորձում հաղթահարել կորուստը: Կա արդյո՞ք հույս՝ ավելի լավ և անվտանգ ապագայի:

◼ Ֆիլմը մի շարք միջազգային փառատոների մասնակից և մրցանակակիր է։
◼ Տևողությունը՝ 81 րոպե։
◼ Լեզու՝ հայերեն (անգլերեն ենթագրերով)։
◼ Ցուցադրությունից հետո սպասվում է ֆիլմի քննարկում։

ՊՐԵՄԻԵՐԱ