ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՆ ՆՇՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԸ


2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը, ինչպես նաև նշվում է թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը:
2022 թ. հունիսի 17-ից մինչև օգոստոսի 17-ը Կառավարական տուն N 2 հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) երկու ամիս տևողությամբ կգործի բացառիկ ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն մի քանի տասնյակ հեղինակի մոտ 300 աշխատանք, կցուցադրվեն թանգարանի ստեղծման պատմության ու գործունեության մասին վավերագրական նյութեր, ինչպես նաև տարբեր հեղինակների կողմից նկարահանված արվեստագետներին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ մշակութային միջոցառումներ:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Հանրապետության հրապարակ
Տևողություն՝ 7 ժ
1500 AMD