ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ազնավուրը՝ դասական հնչողությամբ
Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ «Ազնավուր» հիմնադրամն ազդարարում է իր նոր՝ համաշխարհային նախագծի մեկնարկը. 🎶
«Aznavour Classique. Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագիրը մեկնարկում է Հայաստանում, այնուհետև շրջագայության մեկնի աշխարհիլավագույն համերգասրահներ։
Համերգին ելույթ կունենան Քրիստինա Ազնավուրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հրավիրված դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի:
Համերգի հատուկ հյուրերն են երաժիշտներ Էրիկ Բերշոն և Դիդիե Գուազոն, ովքեր նվագակցել են Ազնավուրին աշխարհի լավագույն բեմերում։
Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է Հիմնադրամի կողմից իրագործվող «Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» ծրագրին։
🎼 Նախագծի գլխավոր գործընկերներ՝ Ամերիաբանկ և ARARAT լեգենդար հայկական
կոնյակներ
🎼 Ինֆորմացիոն գործընկեր՝ Առաջին ալիք
Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք
+37410 399 955, +37410 393 900
4000-12000 AMD