ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԷԹԵՐՆԻԱ՝ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ԷԹԵՐՆԻԱ-ն աշխարհ է, որտեղ իրականության սահմանները ջնջվում են, և երևակայութունը կերպար է ստանում: Ձեզ սպասում է պատմություն վերափոխման, սիրո և որոնման մասին՝ ներկայացված երաժշտության, լույսի ու անհավանական հնարքների լեզվով: Հայտնվելով խորհրդավոր ԷԹԵՐՆԻԱՅՈՒՄ՝ մի սովորական երիտասարդ հանդիպում է գեղեցիկ նիմֆային, որը նվաճում է նրա սիրտը: Նա պատրաստ է ամեն ինչի իր նիմֆայի համար, նույնիսկ վտանգավոր ճամփորդության անհայտ երկրներով: Իր ուղեկցորդի՝ իմաստուն Պապիկի՝ ԷԹԵՐՆԻԱՅԻ գաղտնիքների պահապանի հետ միասին, հերոսը կանցնի չորս տարրերի փորձությունների միջով, կհանդիպի ֆանտաստիկ արարածների և անհավանական խոչընդոտների: Եվ ինչպե՞ս կավարտվի այս ամենը: Կամ գուցե չի ավարտվի… Դուք կիմանաք մեր շոուի ընթացքում:
ԷԹԵՐՆԻԱ-ն պարզապես շոու չէ, այլ վիզուալ գլուխգործոց՝ ապշեցուցիչ զգեստներ, հետաքրքիր ակրոբատիկ համարներ, հատուկ գերժամանակակից էֆեկտներ և եզակի դեկորացիաներ: Արտիստների նրբագեղությունը, ուժը և խիզախությունը ջնջում են ֆիզիկական աշխարհի սահմանները և ուղղորդում մեզ ԷԹԵՐՆԻԱ-ի ֆանտաստիկ խորքերը:
ԷԹԵՐՆԻԱ շոուն իրականացվել է Meduse պրոդյուսերական կենտրոնի միջազգային թիմի հետ համատեղ, որը միավորել է փորձառու մասնագետների՝ բեմադրության և տեխնիկական աջակցության ոլորտում:
Տոմսերի արժեքը՝ սկսած 5000 դրամից։
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է ծնողի ուղեկցությամբ:
Երևան քաղաք