ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երևանի կայուն էներգիայի օրեր 2026
Եթե ցանկանում ես, որ քո գիտելիքներն ու գաղափարները վերածվեն քաղաքային իրական լուծումների, միացիր Երևանի կայուն էներգիայի օրերին, որոնք կկայանան 2026 թ. փետրվարի 11–12-ին։
Միջոցառումը նպատակ ունի ներգրավել երիտասարդներին քաղաքային խնդիրների լուծման գործընթացում՝ գիտության, տեխնոլոգիաների և կայուն էներգիայի կիրառմամբ։ Ծրագրում ներառված են գիտագործնական քննարկումներ, տեխնոլոգիական ցուցահանդես և ուսանողական հաքաթոն։
Մասնակցելու են հրավիրվում ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, ստարտափներ և ավագ դպրոցների աշակերտներ։
Լավագույն գաղափարները կստանան աջակցություն փորձնական կիրառման համար։
Գրանցում՝ https://shorturl.at/PluzU
Վերջնաժամկետ՝ 2026 թ. հունվարի 20
Երևան քաղաք