ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Հավերժ Ազնավուր


«Ազնավուր» հիմնադրամը հրավիրում է Aznavour Toujours` «Հավերժ Ազնավուր» խորագրով համերգին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Բացառիկ համերգային ծրագիրը կներկայացնեն մենակատար Քրիստինա Ազնավուրը և Շառլ Ազնավուրին աշխարհի ամենահայտնի բեմերին նվագակցած նրա երաժիշտները՝ դաշնակահար Էրիկ Բերշոյի գլխավորությամբ:
Շառլ Ազնավուրի սիրված երգերը կհնչեն երաժշտական նոր ձևավորմամբ՝ համադրելով դասական ու ժամանակակից մոտեցումները և վերստեղծելով նրա ներկայությունը բեմում:
Համերգի հասույթն ուղղվելու է «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին: