ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոն


«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի բացման համերգով մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը:

Համերգաշրջանի և փառատոնի բացման հանդիսավոր համերգին վայելե՛ք Արամ Խաչատրյանի փառահեղ Ջութակի կոնցերտը ջութակահար Դարիուս Պրոյսի եվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Երեկոյի ընթացքում կհնչեն անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Ծրագրում․
- Ջոն Տեր-Թադևոսյան․ Լիրիկական պոեմ (9ր)
- Էդվարդ Միրզոյան․ Վալս (4ր)
- Էդվարդ Միրզոյան․ Քնարական պատկեր «Շուշանիկ» (երաժշտություն «Քաոս» ֆիլմից (6ր)
- Արամ Խաչատրյան․ Ռոմանս «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (4ր)

Ընդմիջում
- Արամ Խաչատրյան․ Ջութակի կոնցերտ ռե մինոր (40ր)

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

Մ.Մաշտոցի պող. 46
+37410 560 645