ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն


2025 թվականի հոկտեմբերի 10-ից 15-ը «Սքայբոլ» ընկերությունը ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կանցկացնի օդագնացության միջազգային 7-րդ փառատոնը: Այն նպատակ ունի ներկայացնել Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորությունները, բարձրացնել Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու ճանաչելիությունը:

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրի ներքո անցնող փառատոնին մասնակցելու է 20 օդապարիկ ԱՄԷ-ից, Անգլիայից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Հայաստանից:Փառատոնի ընթացքում կանցկացվեն օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնիի, Ապարանի օդային տարածքներում։ Յուրաքանչյուր թռիչք կունենա մարզական փուլ, որի ժամանակ օդաչուները կստանան հատուկ առաջադրանք, ինչի արդյունքում կորոշվեն հաղթողները։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է 11 թռիչք, որոնք, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում կարող են չեղարկվել:

Երևան քաղաք