ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Շոփինիգը զբոսաշրջային ճանապարհորդության անբաժանելի մաս է: Երևանի հյուրերը կարող են հաճելի գնումներ կատարել ժամանակակից առևտրի կենտրոններից և խանութներից: Տեղական ձեռագործ հուշանվերներ կարելի է ձեռք բերել ինչպես քաղաքի կենտրոնի բաց շուկաներում, այնպես էլ փոքր հուշանվերների խանութներում։
«Երևան Մոլ» առևտրի կենտրոն
Կենտրոնը զբաղեցնում է 59000 քմ տարածք, որտեղ տեղակայված է մոտ 100 խանութ։
«Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն
Կենտրոնը գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ դինամիկ զարգացող Հյուսիսային պողոտայի տարածքում:
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոն
Այստեղ կարելի է ձեռք բերել հայկական ավանդական զարդեր, ոսկուց, արծաթից պատրաստված իրեր:
«Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն
Մոլն ունի 7 հարկ, որտեղ ներկայացված են տեղական և արտասահմանյան բազմաթիվ բրենդներ: