ԲԼՈԳ

Card image cap

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԽՈՍ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆ


Հայ իրականության մեջ Սուրբ Սարգիսը համարվում է ամենասիրված սրբերից։ Բազմաթիվ աղբյուրները փաստում են, որ Սուրբ Սարգիսին նույնացրել են ռոմանտիկ սիրո բարեխոսի հետ։ Նա կերտել է երիտասարդ սիրահարների ճակատագիրը և հանդիսացել սուրբ Վալենտինի, հին հունական Էրոսի և հին հայկական աստված Արա Գեղեցիկի գործառական համարժեքը: Սուրբ Սարգսի տոնը համարվում է երիտասարդության և սիրո օրհնության տոն: Տոնը շարժական է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Այս տարի այն կնշվի հունվարի 27-ին:


Սարգիս զորավարը երիտասարդ զույգերի սիրահարների բարեխոսն է, ում միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:  Նա սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: 


Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում ալյուր կամ փոխինդ դնել և սպասել, թե երբ Սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։ 

Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: 

Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 


26 January 2024