ԲԼՈԳ
«Երևանը՝ քո գրպանում» ուղեցույցն այսուհետ հասանելի է նաև ռուսերենով
Երևանի քաղաքապետարանը հրատարակել է «Երևանը` քո գրպանում» ուղեցույցի ռուսերեն տարբերակը:
Զբոաշրջային գրքույկը մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, մշակութային կենտրոնների, թատրոնների, հյուրանոցների, ժամանցի վայրերի, դեսպանատների և հյուպատոսարանների, ինչպես նաև ազգային յուրահատկությունների, ռեստորանների, սրճարանների և այլ տեսարժան վայրերի մասին հարուստ տեղեկատվության ուղեգիրք է: Ուղեգրքում ներկայացված են նաև քարտեզներ, հեռախոսահամարներ, կայքեր, իսկ մի քանի բաժիններ ներկայացված են նաև QR կոդերով:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշել է, որ ուղեցույցները բաժանվում են զբոսաշրջային ընկերություններին, հյուրանոցներին: Դրանք հնարավոր է գտնել ու ձեռք բերել նաև մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում:
ՈՒղեցույցի ռուսերեն տարբերակը կազմվել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի աջակցությամբ: