ԲԼՈԳ
«Իմ գրավիչ ճանապարհորդությունը աշխարհի ամենահին քաղաքներից մեկում» — Լիդիա Սուինսկոու
Թեև Երևանը դեռևս չի հայտնվել շատերի ճամփորդական ցուցակներում, սակայն իր հնագույն մշակույթով, ճարտարապետությամբ, շքեղ տեսարաններով և յուրօրինակ համերով անպայման պետք է դառնա զբոսաշրջիկների պարտադիր այցելության վայրերից մեկը։
Վերջերս «The Sunday Times»-ում հրապարակված հոդվածում ճանապարհորդ-գրող Լիդիա Սուինսկոն ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որտեղ սովետական շրջանի ճարտարապետությունն ու ժամանակակից արվեստը միախառնվել են՝ ստեղծելով անցյալի ու ներկայի յուրօրինակ համադրություն։
Հեղինակն առանձնացնում է Երևանի ճարտարապետական գեղեցկությունները, խոհանոցը, քաղաքային մշակույթը ճանաչելու կարևոր վայրերը, ակտիվ հանգստի հնարավորությունները և այլ փորձառություններ, որոնք Երևանը դարձնում են պարտադիր այցելության վայր։
📖 Կարդացեք ամբողջական հոդվածը՝ «Իմ գրավիչ ճանապարհորդությունը աշխարհի ամենահին քաղաքներից մեկում»