ԲԼՈԳ

Card image cap

Գիշերային Երևան: Ո՞ւր գնալ լիարժեք զվարճանալու համար


Մայրաքաղաքի ամենահետաքրքիր վայրերը՝ կոկտեյլ բարերից մինչև իռլանդական փաբեր


Մտածում եք՝ ինչպես լիարժեք վայելել Երևանի գիշերային կյանքը։ 

Մայրաքաղաքը երեկոյան դառնում է գունեղ ու աշխույժ՝ լի ժամանակակից բարերով, փաբերով և յուրօրինակ մթնոլորտով։ Անկախ նրանից՝ նոր եք այցելել Երևան, թե տեղացի եք ու փնտրում եք նոր վայրեր՝ այս ուղեցույցը կօգնի բացահայտել գիշերային քաղաքի լավագույն անկյունները:

🔥 Ժամանակակից կոկտեյլ բարեր

Minas Cocktail Room
📍 Փուշկինի 40 | ⏰ 11:00–02:00
Minas Cocktail Room-ը էսթետիկ վայր է նրանց համար, ովքեր նախընտրում են գեղագիտական և մտերմիկ միջավայր։

Bar Phoenīx
📍 Փուշկինի 8 | ⏰ 10:00–02:00
Բացառիկ վայր է լի իրական լեգենդներով: Այստեղ կզգաք Ֆենիքսի շունչը և  հարյուրամյակից ավել պատրաստվող հայկական Արարատ բրենդիի վերածնունդը:

DABOO Cocktail Bar
📍 Իսահակյան 38 | ⏰ 18:00–02:00
DABOO Cocktail Bar-ում ամեն ինչ ստեղծված է այնպես, որ մարդիկ լիցքաթափվեն, վայելեն արտասովոր կոկտեյլներ, անմոռանալի ժամանակ անցկացնեն ու ստեղծեն անմոռանալի հուշեր:

The Bird Cage
📍 Աբովյան 10 (Bar Phoenīx-ի 2-րդ հարկում) | ⏰ 18:00–02:00
The Bird Cage-ում միաձուլված են համերը, երաժշտությունը, հարմարավետ ու էներգետիկ միջավայրը:


🥂 Բարեր տանիքում և քաղաքային տեսարաններ

C.View Sky Bar
📍 Բաղրամյան 1 (Opera Suite Hotel) | ⏰ Հն–Կիր 19:00–02:00
Շքեղ, բարձր և դիտարժան վայր՝ կատարյալ մայրամուտի և կոկտեյլների համար։ Քաղաքի ամենաբարձր կետում կարող եք վայելել ամենագրավիչ համերը:

The Beach
📍 Աշտարակի խճուղի 7 | ⏰ 13:00–01:00
Արևադարձային ոճով բացօթյա հանգստի վայր՝ հարմար ընկերների հետ երեկո անցկացնելու համար:

Coba Yerevan
📍 Պարոնյան 40 | ⏰ 18:00–03:00
Լաունջ ոճի տարածք՝ գունեղ կոկտեյլներով, էկզոտիկ մթնոլորտով և DJ երեկոներով։

Montmartre Restaurant-Cocktail-Bar
📍 Փարիզ հյուրանոց | ⏰ 07:00–23:00
Փարիզյան ոճով ռեստորան-բար՝ ռոմանտիկ մթնոլորտով, նրբաճաշակ ուտեստներով և դասական կոկտեյլներով։


🍻 Հարմարավետ փաբեր և իռլանդական ոճ

The Beatles Pub
📍 Փուշկինի 60 | ⏰ 12:00–02:30
Փաբն ունի վիսկիների հարուստ տեսականի: Հասանելի է ավելի քան 200 անուն վիսկի՝ աշխարհի տարբեր ծայրերից։ 

Freeman’s Irish House
📍 Մաշտոցի պողոտա 37 | ⏰ 17:00–03:00
Իռլանդական ոճով տիպիկ փաբ՝ կենդանի երաժշտությամբ և համեղ խմիչքներով։

26 Irish Pub
📍 Պարպեցի 26 | ⏰ 18:00–02:00
26 Irish փաբը հրաշալի վայր է մեկ գավաթ գարեջուր խմելու և իռլանդական ազգային երաժշտությունը վայելելու համար:

Station Pub
📍 Պարպեցի 24 | ⏰ 18:00–02:00
Փաբն առաջարկում է գարեջրի և թունդ խմիչքների, դասական և թրենդային նոր կոկտեյլներ մեծ տեսականի:


🍷 Հատուկ գաղափարներ և թեմատիկ բարեր

Calumet Ethnic Lounge Bar
📍 Փուշկինի 56Ա | ⏰ 17:00–02:30
էթնիկ ոճով բար՝ աշխարի տարբեր մշակույթների միաձուլմամբ և ջազային մթնոլորտով։

Cult Thematic Bar & Restaurant
📍 Սարյան 6 | ⏰ 12:00–02:00
Թեմատիկ դիզայնով բար և ռեստորան՝ յուրօրինակ խոհանոցով ու հեղինակային կոկտեյլներով։

RUMI Pub
📍 Մոսկովյան 39 | ⏰ 18:00–08:00
Գիշերային կյանքի սիրահարների համար կատարյալ վայր՝ արևելյան ոճով ու երաժշտությամբ:

Hangist
📍 Բաղրամյան 3 | ⏰ 23:30–04:00
Գողտրիկ գիշերային անկյուն՝ հանգիստ մթնոլորտում, ուր կարող եք լիցքաթափվել և հաճելի ժամանակ անցկացնել։


🪩 Երաժշտություն, պարեր և լավ տրամադրություն

Rush Pub
📍 Մաշտոցի պողոտա 7/2 | ⏰ 18:00–04:00
Rush փաբում կարող եք անցկացնել ձեր երեկոները, համտեսել բարմենների կողմից պատրաստված հեղինակային կոկտեյլներ և վայելել համեղ ուտեստներ:

The Venue
📍 Բաղրամյան 1/1 | ⏰ 19:00–03:00
The Venue-ում կարող եք վայելել համեղ ուտեստներ և բազամտեսակ խմիչքներ, իսկ դիջեյներն ու երաժշտական խմբերը կապահովեն երեկույթների բարձր տրամադրությունը:

ILLUSION Music & Drink House
📍 Փուշկինի 51 | ⏰ 18:00–04:00
Illusion Music & Drink House-ում գործում է պրոֆեսիոնալ բար, համեղ խոհանոց, իսկ որակյալ երաժշտությունն ապահովում են քաղաքի լավագույն DJ-ները:

RocknRolla
📍 Թումանյան 25 | ⏰ 18:00–03:00
Ռոքային մթնոլորտ, վառ ինտերիեր և կենդանի երաժշտություն՝ կատարյալ միջավայր երաժշտասերների համար։


🧡 Հանգիստ վայրեր և թաքնված անկյուններ

The Kond House
📍 Լեոյի 46 | ⏰ 18:00–02:00
The Kond House հայկական ավանդական հյուրընկալ տան ժամանակակից, թրենդային արտահայտումն է, ուր կարող ես գտնել հայկական ուտեստների և խմիչքների նոր դրսևորումները։

BAK75
📍 Աբովյան 18 | ⏰ Հն–Կիր 21:00–02:00
Bak 75-ը հիանալի վայր է, որտեղ տեղացիները, զբոսաշրջիկներն ու փաբի սիրահարները հնարավորություն ունեն հարմարավետ միջավայրում լսել կենդանի երաժշտություն և վայելել բազմազան խմիչքներ և կոկտեյլներ:

Go & Sip Cocktail Room
📍 Թերյան 5 | ⏰ 18:00–01:00
Նորաոճ վայր՝ համեղ կոկտեյլներով, հյուրընկալ մթնոլորտով և սպասարկումով։

Tom Collins
📍 Փուշկինի 31 | ⏰ 18:00–03:00
Երևանի ամենագեղեցիկ և հաճելի մթնոլորտ ունեցող փաբերից մեկում` Tom Collins-ում, մշտապես կարելի է վայելել հաճելի երաժշտություն և համեղ ուտեստներ:


Բացահայտե՛ք Երևանի գիշերային կախարդանքը՝ յուրաքանչյուր երեկոն դարձնելով անմոռանալի:🥂



09 July 2025