ԲԼՈԳ

Card image cap

Բացահայտեք Երևանյան սուրճի մշակույթը


Ըմպեք, վայելեք և բացահայտեք


Սուրճը ոչ միայն ըմպելիք է, այլև Երևանի կենսակերպի անբաժանելի մասը։ Հետաքրքիր պատմություններով և գեղեցիկ տեսարաններով  Երևանի սրճարանները հրավիրում են ձեզ զգալու քաղաքի ոգին՝ մեկ բաժակ սուրճով։

Սուրճի պատմությունը Երևանում։ Հավաքույթների ավանդույթը

Հայտնի է, որ սուրճը Հայաստանում տարածում է գտել 19-րդ դարում։ Այն ժամանակ սուրճ խմում էին հիմնականում այնպիսի հավաքատեղիներում  (սրճարաններում), որոնք զրույցների, խաղերի և նույնիսկ քաղաքական հարցերի քննարկման կենտրոններ էին։

20-րդ դարի սկզբներին Երևանի սրճարանները լի էին աշխույժ զրույցներով, մշակութային իրադարձություններով և երաժշտությամբ, ինչը գրավում էր գրողներին, արվեստագետներին և մտավորականներին, ովքեր այդ վայրերում կիսվում էին իրենց մտքերով։

Այսօր էլ Երևանի սրճարանները պահպանել են այս ավանդույթը՝ միաժամանակ զարգացնելով քաղաքի սուրճի մշակույթը։

Երևանյան սուրճի էվոլուցիան

Երևանի սուրճի մշակույթը տարիների ընթացքում հարստացել է՝ վարպետորեն համադրելով ավանդական արժեքները և ժամանակակից միտումները։


1990-ականներ։ Արևմուտքի համը      
Հայաստանի անկախացումից հետո՝ 1991 թվականին, հյուրանոցներում և սրճարաններում իրենց տեղը գտան էսպրեսոն և կապուչինոն, որոնք հիմնականում մատուցվում էին զբոսաշրջիկներին և օտարերկրացիներին։ Սա նախանշեց քաղաքում սուրճի նոր մշակույթի ձևավորման սկիզբը։

2000-ականներ. Եվրոպական ոճի սրճարաններ      
2000-ականներին Երևանյան սրճարանները, ինչպիսիք են Jazzve-ն և Café Centra-ը, տարածեցին և ժողովրդականացրեցին էսպրեսոյի հիմքով պարտաստվող լատտե և ամերիկանո սուրճի տեսակները՝ սրճարանները դարձնելով սոցիալական շփման և հանգստի սիրելի անկյուններ քաղաքում։

2010-ականներից մինչ այսօր. Բարձրորակ սուրճի զարգացում    
Այսօր Երևանում բազմաթիվ բարձրորակ սրճարաններ են գործում, ինչպիսիք են Green Bean-ը, Impresso-ն և Segafredo-ը, որոնք առաջարկում են վարպետորեն պատրաստված սուրճ։ Քաղաքում հաջողությամբ համադրվում է ավանդական հայկական սուրճը համաշխարհային ժամանակակից միտումների հետ՝ ստեղծելով յուրօրինակ և հետաքրքիր սուրճի մշակույթ։

Սուրճ և հուշանվերներ։ Վերցրեք Հայաստանից մի կտոր ձեզ հետ

Երևանում ճանապարհորդությունը ամբողջական չի լինի առանց այցելելու Վերնիսաժ՝ քաղաքի բացօթյա առևտրի կենտրոն։ Այստեղից զբոսաշրջիկները կարող են գնել գեղեցիկ զարդարված ջազվաններ (սուրճ եփելու ավանդական ամաններ), որոնք կարող են ծառայել որպես յուրահատուկ հուշանվեր և գեղեցիկ նվեր։

Պատրաստեք հայկական սուրճ ձեր տանը և վերապրեք երևանյան ճանապարհորդության հիշողությունները մեկ բաժակ սուրճով։

 

Ձեր Սուրճի Արկածը Սպասում է Ձեզ

Պատրա՞ստ եք բացահայտելու Երևանյան սուրճի աշխույժ աշխարհը: Ահա ուղեցույցը քաղաքի լավագույն սրճարանների մասին՝

Եթե ցանկանում եք վայելել մեկ բաժակ էսպրեսսո կամ կապուչինո, այս սրճարանը իդեալական վայր է՝ ինչպես հանգստանալու, այնպես էլ ընկերների հետ հաճելի հանդիպումներ անցկացնելու համար:

Afrolab-ը այն վայրն է, որտեղ հավաքվում են Երևանի ամենաոճային մարդիկ: Այստեղ մատուցվում է քաղաքի լավագույն նիտրո սառը սուրճը, իսկ սրճարանի նորաձև ու արվեստաշունչ մթնոլորտը դարձնում է այն կատարյալ վայրը նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել իրենց սուրճը՝ հետևելով նորագույն տենդենցներին։

Կարոտե՞լ եք Starbucks-ը: CoffeeShop Company-ն առաջարկում է հարմարավետ միջավայր և համեղ սուրճ՝ ապահովելով դասական սրճարանային մթնոլորտ։

J Space™ սրճարանը ժամանակակից դիզայնով և նորաոճ մոտեցմամբ դարձել է շատերի սիրելի վայրը՝ առաջարկելով հրաշալի սուրճ և հանգիստ միջավայր պարզապես հանգստանալու կամ աշխատելու համար։

Lumen-ը կատարյալ վայր է քաղաքի եռուզեռից փախչելու համար: Այն առաջարկում է հանգիստ և ներդաշնակ մթնոլորտ, որտեղ այցելուները կարող են զրուցել ընկերների հետ, գիրք կարդալ կամ պարզապես խաղաղ մթնոլորտում հանգստանալ։

Coffee House-ը սիրված է տեղացիների կողմից իր բարձրորակ ծառայությունների շնորհիվ։ Քաղաքի տարբեր վայրերում տեղակայված լինելով՝ այն հնարավորույթուն է տալիս արագ սուրճ վերցնել, երբ շրջում և բացահայտում եք քաղաքը: (Coffee to go..)

Թրենդային և ժամանակակից Space սրճարանը համադրում է հիանալի սուրճը և նրբագեղ մթնոլորտը: Սա հայտնի վայր է թվային տեխնոլոգիաների բնագավառի ներկայացուցիչների շրջանում, ովքեր հաճույքով աշխատում են այստեղ ու վայելում սուրճ։

Ընդարձակ նստարաններով և մեծ աշխատանքային տարածքներով՝ Ground Zero-ն կատարյալ վայր է հեռավար աշխատողների համար: Բաց մի թողեք այստեղ առաջարկվող յուրահատուկ սուրճի համադրությունները և հանգիստ մթնոլորտը:

Փոքր, բայց հարմարավետ այս վայրը առաջարկում է թարմ տեղում բոված սուրճ՝ ընկույզի համով: Նրանց թեյի ընտրանին նույնպես արժե փորձել:

  Ինչու՞ այցելել։ Առավոտյան կրուասանի և սուրճի համադրությունը կատարյալ մեկնարկ է տեսարժան վայրեր այցելելուց առաջ։

Սուրճից բացի, այս վայրը սիրված է իր համեղ աղանդերի և յուրահատուկ ներքին դիզայնի համար։

Սրճարանը առաջարկում է հանգիստ միջավայր՝ սուրճերի լայն տեսականի, որը կատարյալ է ընկերների հետ հանդիպման համար:

Հայտնի լինելով իր բացառիկ սուրճով՝ The Green Bean-ն առաջարկում է հանգիստ ու ջերմ մթնոլորտ և անպայման այցելելու վայր է բոլոր սուրճի սիրահարների համար։

Դասական իտալական էսպրեսսոյի սիրահարների համար Segafredo-ն Երևան է բերել Իտալիայի համը՝ իր վարպետորեն պատրաստված սուրճերի բազմազանությամբ:

Այստեղ կարող եք վայելել տիրամիսու՝ Մոկա Պոտով եփած սուրճի հետ միասին:

 

Խորհուրդներ Սուրճի Սիրահարների Համար Երևանում

Փորձե՛ք հայկական սուրճ: Համոզվեք, որ փորձել եք ավանդական սուրճը, որը թունդ է, համեղ և Երևանի հարուստ պատմության մաս է կազմում:

Մի՛ շտապեք: Երևանում սուրճը միայն ըմպելիք չէ՝ այն նաև փորձառություն է։ Հանգստացեք, համտեսեք և վայելեք յուրաքանչյուր կումը: 


Այսպիսով, վերցրեք մի բաժակ սուրճ, վայելեք հաճելի մթնոլորտը և թող, որ Երևանի սուրճի մշակույթը ձեր այցելությունը դարձնի անմոռանալի։

 

28 November 2024