ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Card image cap

North Avenue by Stellar Hotel


«North Avenue» հյուրանոցը գտնվում է քաղաքի ամենակենտրոնական հատվածում՝ Հանրապետության հրապարակից և Ազատության հրապարակից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:

Հյուրանոցի շենքը տուֆից է: Տուֆի և ժամանակակից դիզայնի յուրահատուկ համադրությամբ այս հյուրանոցը առաջարկում է շքեղ համարներ` համալրված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: 

Այն իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները՝ ռեստորան «ՄԻՍ'», խմբային և անհատական տուրեր, ՍՊԱ սենյակ, մարզասենյակ, դայակի ծառայություն և լվացքատուն: 

Այստեղ  գործում է նաև տարադրամի փոխանակման և մեքենաների վարձակալման «SIXT» կետեր:

ՍՊԱ սենյակում հյուրերը կարող են զգալ իսկական թայլանդական մերսման վայելքը, Թայլանդից ու Ֆիլիպիններից ժամանած պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:


«ՄԻՍ'» ռեստորանը հայկական խոհանոցը նոր մոտեցումներով ներկայացնող ռեստորան է մսի իրական սիրահարների համար:

Ճաշացանկում ներկայացված են ինչպես հայկական ավանդական բաղադրատոմսերով պատրաստվող, այնպես էլ կովկասյան խոհանոցից բոլորին հայտնի ուտեստներ:

Հյուրանոցի տարածքում է գտնվում  նաև «La Perla» ռեստորանը, որտեղ հնարավոր է համտեսել Իսպանացի շեֆ խոհարարի կողմից պատրաստած յուրահատուկ ազգային ուտեստներ: Տարածքում կան նաև լաունջ և կոկտեյլ բար:


Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան, երգող շատրվաններ,Կասկադ, Վերնիսաժ և Շառլ Ազնավուրի հրապարակ: 


Հյուսիսային պող.10/1
+37410 505 055