ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Ani Grand» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 600 մետր հեռավորության վրա։
Հյուրանոցի համարները հարմարավետ են՝ հագեցած բոլոր հարմարություններով և ժամանակակից տեխնիկայով:
«Ani Grand» հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բար, ռեստորան, չծխողների համար նախատեսված համարներ, ֆիթնես կենտրոն, փակ լողավազան և արևելյան շոգեբաղնիք:
Հյուրերը, ովքեր ցանկանում եմ խուսափել խցանումից կարող են հյուրանոցից անվճար հեծանիվ վարձակալել և շրջագայել մայրաքաղաքով:
Մոտակայքում են գտնվում Ազգային պատկերասրահը և Պատմության թանգարանը, Հյուսիսային պողոտան, Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Վերնիսաժ հուշանվերների և ձեռագործ իրերի շուկան:
Ամեն առավոտ "Անի Գրանդ" հյուրանոցում մատուցվում է նախաճաշ՝ շվեդական սեղանի տարբերակով:
Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ կատարյալ հանգստի և թե՛ գործնական հանդիպումների կազմակերպման համար: