ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Card image cap

Grand Hotel Yerevan


Քաղաքի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա, տեղակայված «Grand Hotel Yerevan» հյուրանոցը  համարվում է ժամանակակաից Երևանի առաջին հյուրանոցներից մեկը: 


Խորհրդային նշանավոր և Երևան քաղաքի առաջին ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծած պատմական այս հյուրանոցը բացվել է 1926 թվականին: Այն հայտնի էր որպես «Ինտուրիստ հյուրանոց»՝ ի պատիվ Ինտուրիստ գործակալության, որը Խորհրդային Միության հյուրանոցների և զբոսաշրջության կարգավորող մարմինն էր:


Հիմնադրման օրվանից հյուրանոցը համարվում է այցելուների սիրելի վայր: Այն ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է ծառայել մտավորականների և արվեստագետների մի քանի սերունդների համար։ 1930-ական թվականներին հյուրանոցը դարձավ քաղաքի մտավորականների՝ Եղիշե Չարենցի, Երվանդ Քոչարի և Վահրամ Փափազյանի մշտական հանդիպման վայրը։


Հարուստ մշակութային և պատմական ժառանգությունը հյուրանոցին տալիս է յուրահատուկ հմայք, որը գրավում է այցելուներին ամբողջ աշխարհից: Հյուրանոցը վերակացառուցվել է «Ռենկո» իտալական շինարարական ընկերության կողմից 1999-2000 թթ.-ին և ամբողջովին վերանորոգվել 2009թ.-ին: 


«Grand Hotel Yerevan»-ը հայտնի է իր SPA-կենտրոնով, բացօթյա լողավազանով, իտալական ռեստորանով, որտեղից բացվում է տեսարան դեպի «Շառլ Ազնավուր»-ի hրապարակ: Հյուրանոցի էլեգանտ և հարմարավետ սենյակներն ապահովված են հյուրերի հանգստի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Դաշնամուրի, սաքսոֆոնի և տավիղի մեղեդիներն անմոռանալի են դարձնում հյուրանոցում անցկացրած երեկոները:


Աբովյան փող. 14
+37410 591 600