ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

«Խոսող կտավներ» ներառական նախագիծ


1924 թվականի ապրիլի 3-ին ՀԽՍՀ-ի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հաստատեց, Ալեքսանդր Թամանյանի նախագծած, Երևան քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագիծը։ Սակայն, հատակագծի ստեղծման պատմությունը սկսել էր այլ կառավարության օրոք՝ 1919 թվականին, երբ, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազունու հրավերով, ճարտարապետ-ակադեմիկ Ալեքսանդր Թամանյանը Սանկտ Պետերբուրգից եկավ իր նախնիների հայրենիք՝ Հայաստան։
«Սարեր» մշակութային կազմակերպությունը ներկայացնում է «Խոսող կտավներ» ներառական նախագիծը։
Ստեղծվել է հատակագծի շոշափելի կրկնօրինակը, որը բնօրինակի կողքին կտեղադրվի Երևան քաղաքի պատմության թանգարանում և թույլ կտա Հայաստանի տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին և Մայրաքաղաքի հյուրերին «զննել» Թամանյանի հատակագիծը ձայնային ուղղորդիչի ուղեկցությամբ՝ այն կպատմի Հատակագծի ստեղծման պատմությունը և կօգնի տեսնել այն, ինչ պատկերել է ճարտարապետը 12-րդ մայրաքաղաքի Հատակագծի վրա։
«Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Երևանի պատմության թանգարան

Արգիշտի փող. 1/1
+37410 568 185