ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Սուրբ Աստվածածնի Վերափոխման Տոն (Խաղողօրհնեք)


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և ամենահինը։ Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։
Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։
Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության նշան։

Երևան քաղաք